Սեքսոլոգիա
Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու նպատակով։
Դա սովորաբար սկսվում է սեռական հասունացման շրջանում և կարգավորվում սեռական նորմալ կյանքով ապրելուն զուգընթաց։ Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով։ Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացած աճով և ֆիզիկական զարգացմամբ (աքսելերացիա)։ Այսպիսով, ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է։ Այդ սովորությունը կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները` առաջացնելով հաճելի զգացում։ Երեխան հետագայում ձգտում է վերապրել այն։ Հաճախ այդպիսի զգացում նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջան, որովայնի ստորին մաս, նստատեղ, սեռական օրգաններ)։ Դա սեռական դաստիարակության տեսանկյունից կոպիտ սխալ է համարվում։
Մի շարք դեպքերում երեխաները ձեռնաշարժությունն ընդօրինակում են հասակակիցներից։ Այն կարծիքը, թե իբր ձեռնաշարժությունը բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա, պայմանավորված է ամենից առաջ դրա նկատմամբ չհիմնավորված, չափազանցված վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների (օնանոֆոբիա)։ Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է կենտրոնացնել սեռական օրգանների վրա և նպաստել սեռական վաղ զարթոնքին` դրանից բխող հետևանքներով հանդերձ։
Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժությունից հետո դեռահասը, սովորաբար, ճնշված է զգում` իրեն համարելով կամազուրկ և հաճախ ջանում է ազատվել այդ սովորությունից։
Գոյություն ունեն ձեռնաշարժության տարբեր տեսակներ և ձևեր։
• Պատանեկան հիպերսեքսուալության շրջանին բնորոշ ձեռնաշարժության պատճառը կենսասոցիալական աններդաշնակությունն է, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք։ Այլ խոսքով` գոյություն ունի սեռական և սոցիալական հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց սոցիալապես և իրավաբանորեն դեռևս իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ։ Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը փոքր-ինչ թուլացնելու տարբերակ է։ Ծնողները պետք է գիտենան, որ տարիքային այս շրջանում ձեռնաշարժությունը համարվում է նորմալ երևույթ, հետևաբար ամենևին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել դրանք, կամ վախեցնել, թե, իբր, ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման։
• Ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիան սեռական օրգանների այնպիսի ձեռնաշարժումն է, որը չի ուղեկցվում ոչ սերմնաժայթքումով, ոչ էլ հեշտանքով։
• Նախապուբերտատային վաղ մաստուրբացիան ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման առաջին դրսևորումները, որպես կանոն, մինչև 10 տարեկանը։ Այս տեսակին հատկանշական է սերմնաժայթքումն առանց հեշտանքի, կամ, ընդհակառակն, հեշտանք առանց սերմնաժայթքման, որոնք սովորաբար սեռական հասունացման հետ վերանում են։
• Փոխարինող (վիկար) մաստուրբացիան ի հայտ է գալիս կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո՝ սեռական աբստինենցիայի (ժուժկալություն, ձեռնպահություն) ժամանակ։
• Կպչուն մտքերի` պերսևերատոր-օբսեսիվ մաստուրբացիային բնորոշ է կպչունության հատկանիշը։ Եթե ձեռնաշարժության թվարկված բոլոր տեսակները մի քանի տարի հետո լրիվ անհետանում են կամ փոխարինվում այլ տեսակով, ապա այս դեպքում մաստուրբացիան համառորեն շարունակվում է` նույնիսկ անձի ամուսնանալուց հետո։ Ամենածանր դեպքերում բացակայում են սեռական ցանկությունը, էրեկցիան և հեշտանքը։ Անձն ի զորու չէ իր կամքով սանձելու մաստուրբացիայի պահանջը և չի հասկանում, թե ինչու է դիմում այդ քայլին, երբ դրա կարիքը ամենևին չկա։ Մաստուրբացիայի այս ձևը ախտաբանական երևույթ է և պահանջում է մասնագիտական բուժում։
• Ընդօրինակվող մաստուրբացիան բնորոշվում է նրանով, որ այն իրականացվում է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Դրա պատճառը, սովորաբար, սեռականապես ավելի հասուն և հատկապես դեռահասային հիպերսեքսուալության մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է։
Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտվող ձեռնաշարժությանը, ապա դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որից հաճույք են ստանում և ձգտում ինքնաբացահայտման։
Օրվա ընթացքում ձեռնաշարժությամբ 6-8 անգամ զբաղվելը համարվում է ախտաբանական երևույթ, որն անհրաժեշտ է կանխել անհատական զրույցների ու խորհուրդների միջոցով։ Սովորաբար, դեռահասի արժանապատվությունը նսեմացնող խրատներն ու դիտողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզիկական պատիժը, ահաբեկումը ապարդյուն են, նույնիսկ` վնասակար։ Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխայի ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանն ու հոգեբանական վերակառուցմանը։ Անհրաժեշտ է նրան վարժեցնել ճիշտ, ակտիվ ապրելակերպին, մարդկանց հետ հաղորդակցմանը, նրանց ներգրավել հակումներին համապատասխանող պարապմունքներին, ուտելիքից բացառել կծուն, թունդ թեյը և սուրճը, ստամոքսը չծանրաբեռնել քնելուց առաջ։ Քնելիս ձեռքերը պետք է լինեն վերմակի վրա, իսկ հագուստը` ազատ։
Սեռական հասունացման շրջանում հատկապես ուշադրության ու հիգիենիկ ճիշտ դաստիարակության կարիք ունեն աղջիկները։ Պետք է նշել, որ նրանք երբեմն օգտվում են հեշտանքի հասնելու այլ միջոցներից. օրինակ՝ փոքր սեռական շուրթերը ցնցելը, որոնց չափերը հաճախակի ձեռնաշարժության հետևանքով կարող են մեծանալ։ Հայտնի է նաև, որ առավել ուժեղ ձեռնաշարժային հեշտանքի են հասնում տաք ջրի շիթը ծլիկի վրա ուղղելով, իսկ որոշ կանայք` հեծանիվ քշելով, ձի հեծնելով կամ պարզապես ոտքերը ռիթմիկ սեղմելով և իրարից հեռացնելով։
Ի տարբերություն տղաների, որոնք ձեռնաշարժությանբ առավել հաճախ զբաղվում են 13-18 տարեկանում, որը նվազում է մոտավորապես 25-27-ում, կանայք այն սովորաբար սկսում են 25 տարեկանից հետո, որը խթանվում և իր առավելագույն հաճախականությանն է հասնում 30-50 տարեկանում։ Պատճառն այն է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց սեքսուալ լիբիդոն ուշ է արթնանում (25-ից հետո)։ Բացի այդ, միջավայրը կանանց ձեռնաշարժության վրա առանձնապես չի ազդում, և հաճախ նրանք նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ստացած հաճույքաբեր զգացողությունները ձեռնաշարժության արդյունք են։ Իգական սեռի ներկայացուցիչները պետք է հագնեն հարմար կրծկալներ ու համապատասխան չափսերի այլ պարագաներ։
Երեխաների ու դեռահասների հանդեպ մեծահասակների զգայուն և նրբանկատ վերաբերմունքը կօգնի խուսափելու այդ սովորությունից։
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
04.06.2014
Հարգելի Ananaun, բարև Ձեզ, առողջ սերմնահեղուկը, սովորաբար, ունի կիսաթափանցիկ սպիտակ կամ նույնիսկ բաց դեղնավուն գույն: Դեղնավուն երանգի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ սնունդը, տարիքը, սեռավարակները, բորբոքումները, մեզի առկայությունը սերմնհեղուկի մեջ, ինչպես նաև՝ հակաբիոտիկների օգտագործումը: Մեզի մնացորդի առկայությունը միզուկի մեջ կարող է հանգեցնել սերմնահեղուկի թեթև գունավորմանը, որը բուժման կարիք չունի: Տարիքի հետ նույնպես սերմնահեղուկի գույնի փոփոխություն է նկատվում: Այս երևույթը հիմնականում պայմանավորված է սերմնաժայթքումների միջև ընկած ժամանակահատվածի երկարացման հետ: Սա նույնպես բուժման կարիք չունի, քանի որ սերմնահեղուկն առողջ է և կենսունակ: Սննդակարգն էլ, իր հերթին, ազդում է սերմնահեղուկի գունավորման վրա: Կանաչ սոխը, սխտորը, պոլիվիտամիններն այն դարձնում են դեղնավուն, սակայն դա չի նշանակում, որ տվյալ սննդամթերքներից պետք է հրաժարվել: Երիտասարդների մոտ սերմնահեղուկի դեղնավուն երանգի առկայությունը կարող է ահազանգել սեռավարակի առկայության մասին: Հաճախ վերջինս ուղեկցվում է տհաճ հոտով, ցավով սեռական օրգաններում:
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
mM
03.06.2014
Tigran
31.05.2014
Armen
25.05.2014
Ananaun
12.05.2014
Մեդ-Պրակտիկ
09.05.2014
Հարգելի Anna, բարև Ձեզ, որոշ մասնագետներպնդում են, որ 1.5-2 տարին մեկ անգամ հարկավոր է կատարել 3-6 ամիս ժամկետով ընդմիջում: Սակայ հետազոտությունները փաստում են, որ կարելի է երկարատև օգտագործել՝ առանց ընդմիջման, բայց մի կարևոր պայմանով՝ 6 ամիսը մեկ անգամ դիմել գինեկոլոգի խորհրդատվության և հետազոտվել (քսուք՝ցիտոմեգալիա և կոագուլոգրամմա):
anna
08.05.2014
Մեդ-Պրակտիկ
23.04.2014
Հարգելի LEVON, բարև Ձեզ, բավական է պատասխանել՝ չի կարելի կամ վտանգավոր է, որ խնդիրն ավելի բարդանա և ամբողջովին կենտրոնանաք Ձեզ հուզող հարցի վրա, որին կհաջորդի ցանկության ակտիվացումը: Ուրեմն այսպես. այն վտանգ չի ներկայացնում իրենից և կարող եք դիմել նման մեթոդով հանգստանալու՝ առանց առողջությանը վտանգ հասցնելու: Համոզված ենք, որ այս խոսքերը Ձեզ շատ կօգնեն:
LEVON
19.04.2014
ENJL
12.03.2014
Մեդ-Պրակտիկ
11.03.2014
Հարգելի ENJL, բարև Ձեզ, կուսաթաղանթը կարող է լինել առավել մակերեսային և խորը, իսկ սովորաբար ավելի հավանականը՝ 2-3 սմ խորության վրա, և ձեռնաշարժությամբ վնասել այն հազիվ թե կարողանաք, քանի որ այն կառաջացնի ցավի զգացողություն, որից, բնականաբար, կխուսափեք :
Մեդ-Պրակտիկ
06.03.2014
Հարգելի LIKA, բարև Ձեզ, հղիանալու համար անհրաժեշտ են սպերմատոզոիդներ:
ENJL
06.03.2014
Մեդ-Պրակտիկ
05.03.2014
Հարգելի Nara A, բարև Ձեզ, բիոպսիան արգանդի պատից վերցրած հյուսվածքի բջջաբանական հետազոտություն է: Քանի որ ինսեմինացիան ավարտվել է անհաջողությամբ, մասնագետները փորձում են լրացուցիչ հետազոտությամբ ավելի խորամուտ լինել և գտնել պատճառը:
LIKA
04.03.2014
Nara A
03.03.2014
Մեդ-Պրակտիկ
22.02.2014
Հարգելի Armine, բարև Ձեզ, Դուք անպայման պետք է դիմեք մասնագետի խորհրդատվության, քանի որ սովորաբար բուժման մեթոդը վիրահատական է , և միայն մասնագետը կարող է որոշել, թե որքանով է հնարավոր բուժումն՝ առանց վիրահատության:
Armine
19.02.2014
Մեդ-Պրակտիկ
19.02.2014
Հարգելի Armine, բարև Ձեզ, ձվարանի կիստան չի կարող պատճառ լինել անպտղության, սակայն կա վտանգ, որ կարող է մեծանալ և պատռվածք առաջանալ (ապոպլեքսիա), որը վտանգավոր բարդություն է և շտապ վիրահատություն է պահանջում: Ուստի հարկավոր է անհապաղ դիմել մասնագետի և կանխել բարդությունները:
Armine
17.02.2014
Մեդ-Պրակտիկ
15.02.2014
Հարգելի Ani, բարև Ձեզ, եթե հետևեք այլ հարց-պատասխանների, ապա կգտնեք նմանակ հարցեր-պատասխաններ: Ինչևէ. դա չի կարող վտանգ ներկայացնել կուսաթաղանթին և խնդիրներ ստեղծել ապագայում:
Ani
14.02.2014
Մեդ-Պրակտիկ
02.02.2014
Հարգելի Siranush, բարև Ձեզ, հղիանալու առաջնահերթ պայմանը ոչ թե կուսաթաղանթի առկայությունն է, այլ սերմնահեղուկի, այսինքն՝ սպերմատոզոիդների, և հնարավոր է հղիանալ՝ առանց կուսաթաղանթը պատռվելու: Երբեմն նույնիսկ սեռական կյանքով ապրելու պայմաններում, նաև՝ հղիանալու, կուսաթաղանթը կարող է պահպանվել մինչև ծննդաբերությունը, դա կախված է յուրաքանչյուրի մոտ կուսաթաղանթի առանձնահատկություններից: Հղի լինել և դաշտան ունենալ նույնպես երբեմն հավանական է, բայց այդ շատ քիչ տոկոս կարող է կազմել:
siranush
31.01.2014
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
27.01.2014
Հարգելի NAREK GALOYAN, նման պատկեր կարող է պայմանավորված լինել սնկային ախտահարման, բորբոքման առկայությամբ կամ սեռավարակով, որոնց բնույթը պարզելու համար պետք է անցնել սեքսոլոգիական հետազոտություն: Կարող եք Երիցուկի թուրմով լվացումներ կատարել: Եթե գանգատները չանցնեն, խորհուրդ կտամ առանց հետաձգելու դիմել բժշկի՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
Հարգանքով`
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
27.01.2014
Հարգելի GAGIK M, նման պատկեր կարող է պայմանավորված լինել սնկային ախտահարման, բորբոքման առկայությամբ կամ սեռավարակով, որոնց բնույթը պարզելու համար պետք է անցնել սեքսոլոգիական հետազոտություն: Կարող եք Երիցուկի թուրմով լվացումներ կատարել: Եթե գանգատները չանցնեն, խորհուրդ կտամ առանց հետաձգելու դիմել բժշկի՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
Հարգանքով`
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
NAREK GALOYAN
25.01.2014
GAGIK M
24.01.2014
Մեդ-Պրակտիկ
24.01.2014
Հարգելի Anna, բարև Ձեզ, այո, հնարավոր է առանց կուսաթաղանթը պատռվելու հղիանալ, քանի որ այս պարագայում գլխավորը սպերմայի, այսինքն՝ սպերմատոզոիդների ներթափանցումն է հեշտոց:
anna
22.01.2014
Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն